«Արմենիա TV» հեռուստաընկերությունը հունիսի 25-ին ընդգրկվել է հանրահայտ «НТВ-ПЛЮС» արբանյակային թվային հեռուստատեսության «Բազային» եւ «Բազային+» («Базовый»и «Базовый Плюс») փաթեթներում:
Այսպիսով, հավելումն «Eutelsat 36 B» եւ «Hotbird» արբանյակների, որոնցով «Արմենիա TV»-ի հաղորդումները հասանելի են գրեթե ողջ աշխարհում, «НТВ-ПЛЮС»-ի «Բազային» եւ «Բազային+» փաթեթների շնորհիվ, «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միլիոնավոր հեռուստադիտողներին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքի, այդ թվում նաեւ Հայաստանի՝ «НТВ-ПЛЮС»-ի բոլոր բաժանորդներին:



























