Ռուսաստանը տառապում է նույն հիվանդությամբ, ինչ Հայաստանը, քանի որ գտնվում են անգլոամերիկյան տիրույթում: Այս մասին, այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Չիկագո չմեկնեց, երբ չմեկնեց նաեւ Վլադիմիր Պուտինը: Մանուչարյանը նշեց, որ Ռուսաստանը դեռեւս ունի այն ներուժը, որ «ոչ» ասի իրեն պարտադրվող քաղաքականությանը եւ ներկայումս այդ երկիրը ծանր ու թեթեւ է անում իր անելիքը:

Հարցին, թե իր կարծիքով, Վարդան Օսկանյանը կհայտնվի՞ ճաղերի հետեւում, թե` ոչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը պատասխանեց, որ դա բարոյական հարթության մեջ անընդունելի է, սակայն քաղաքականությունը թելադրող է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի