Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադարձել է աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին, որի հետ կապված միջադեպից հետո ինքն ազատվեց քաղաքապետի պաշտոնից:

Կառավարության ճեպազրույցից հետո լրագրողներից մեկը Գագիկ Բեգլարյանին հարցրել է. թե կգնա՞ Դոմինգոյի համերգին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համերգը ճակատագրական ազդեցություն ունեցավ իր համար, ինչին նա արձագանքել է. «Մեծ սիրով, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել»:

Լրագրողի դիտարկմանը, թե ամեն դեպքում Դոմինգոն իր արվեստով լուրջ հետք թողեց իր կենսագրության մեջ, Բեգլարյանն ասել է. «Էդ դեռ չգիտենք՝ լավ հետք, թե` վատ: Ինչ հիշաչար մարդ եք, մոռացեք ամեն, ինչ նոր աշխատանք, նոր ոլորտ… Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետեւ իմ ճակատագիր կերտողը մեծամասնությամբ ես եմ»: