Գարեգին Բ Կոթողիկոսի հրավերով, հունիսի 24-28-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նրանց փոխանցմամբ` Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով եւ Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները:
Հայտնի ծիսագետը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների համար կարդացել է մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցել է նաեւ ճեմարանի ավարտական քննություններին:



























