Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ այս տարի ընդունվել է 122 դիմորդ վճարովի համակարգով, եւ 64 դիմորդ՝ պետպատվերի շրջանակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ ռեկտորը Արմեն Մազմանյանը՝ հավելելով, որ ավելի քան 300 դիմորդ էր դիմել ինստիտուտ: Նա գոհ է այս տարվա ընդունելության քննություններից եւ շատ ոգեւորված դիմորդներով:
Այսպիսի պատկեր Արմեն Մազմանյանը սպասում էր, քանի որ նախորդ տարի ընդունելության քննությունների սանդղակը ավելի խստացվեց եւ բարդացվեց, եւ մեկ տարվա ընթացքում դիմորդները ավելի լուրջ վերաբերեցին, բավականին պատրաստված էին: «Եթե նախկինում տեսնում էինք աղջկա, ով որոշել է փորձել կինոյի հերոսուհի դառնալ, այս տարի նման բան չկար, բոլոր դիմորդները կապ ունեին ընտրած մասնագիտության հետ, բավականին պատրաստված էին»,- նշեց նա:
Արմեն Մազմանյանը նշեց, որ բավական մեծ մրցակցություն էր դերասանական ֆակուլտետում,մեկ տեղի համար պայքարում էր 4-5 դիմորդ եւ շուրջ քառասուն դիմորդ դուրս մնացին մրցույթից: Քանի որ շատ լավ դիմորդներ էին, ուստի Կրթության եւ գիտության նախարարությունից թափուր տեղեր են խնդրել եւ տրամադրել են: Փոխարենը քչերն են ցանկություն հայտնել կինոգիտության եւ թատերագիտության բաժնում սովորել, քանի որ չեն ցանկանում գիտությամբ զբաղվել: Արմեն Մազմանյանը գոհ է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Կապանում, Լենինականում անցկացված քննություններից՝ նշելով, որ լավ դիմորդներ կային, փոխարենը՝ այդքան էլ գոհ չէ Կիրովականի դիմորդներից:
Նա իր ուրախությունը հայտնեց նոր մասնագիտացումների եւ նոր դասախոսների մուտքով համալսարան՝ մեծ հույսեր կապելով թե բացված նոր մասնագիտացումների ուսուցման, թե դասախոսների, օրինակ՝ Ռաֆայել Քոթանջյան, Վիգեն Չալդրանյան եւ այլք:



























