Երեւանի այգիներում, պուրակներում եւ մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման հետ կապված «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենը քաղաքապետ տարոն Մարգարյանին զեկուցել է, որ մշակվել է տեղադրման քարտեզ եւ կապի օպերատորի հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` զեկուցվել է, որ առկա թերությունները վերացված են եւ բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ` լուսավորման նոր ծրագրերի կազմակերպման համար:
Աշխատանքներ են տարվում նաեւ մայրաքաղաքում չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների եւ ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ:



























