Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը ծառայողական պարտականությունները կատարել է թերի, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հրամանով Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանին հայտարարվել է նկատողություն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ 2012թ. հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանը հրապարակել էր Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանի գրությունը՝ հասցեագրված փաստաբանի վստահորդին: ՀՀ դատական դեպարտամենտի Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նա իր ծառայողական պարտականությունները կատարել է թերի եւ Գրիգոր Գաբրիելյանին հայտարարվել է նկատողություն:




























