Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հանձնարարականով Երեւան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ դպրոցներն են` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 եւ Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները:
Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար:




























