Աննդային արոմատիզատորներից մեկը, որը հանդիպում է պոպկոռնի, կոնֆետների, մարգարինի մեջ, նպաստում է բետա-ամիլոիդ սպիտակուցի արտադրությանը, որը գիտնականենրը կապում են Ալցհեյմերի հիվանդության հետ:

ԱՄՆ Քիմիական ընկերության գիտնականների կարծիքով` այսպես կոչված դիացետիլ սպիտակուցը ուղեղի համար «պատնեշ» է դառնում,  խանգարում է գլիօքսալազի- I պրոտեինի աշխատանքին, որը պահպանում է նյարդային բջիջները:

Արտադրության որոշ ճյուղերում աշխատողների մոտ, ովքեր պարբերաբար առնչվում են դիացետիլի հետ,  հնարավոր է Ալցհեյմենի հիվանդության առաջացում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ հիվանդությունը վարակիչ է: