Մոսկվայի եւ Պերմի կլինիկաներից դուրս են գրվել եւս երկու հոգի, որոնք տուժել էին դեկտեմբերի 5-ին Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհից:
Ինչպես հաղորդում է «ինտերֆաքսը», վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությանը, հունվարի 11-ին Մոսկվայի 36-րդ հիվանդանոցից դուրս է գրվել Ալյա Ահմետովան (1981թ.), իսկ Պերմի մարզային հիվանդանոցից՝ Ելենա Կոզլովան (1976թ.):
Այս կերպ, հունվարի 13-ի դրությամբ՝ «Կաղ ձի» ակումբի հրդեհից զոհվածների թիվը հասել է 155-ի, եւս 55 մարդ բուժվում են հիվանդանոցներում: Նրանցից 40-ը բուժում է ստանում Մոսկվայում, 11-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 2-ը՝ Չելյաբինսկում, 2-ն էլ՝ Պերմում: Այսօրվա դրությամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում են 5 հոգի, ծանր վիճակում՝ 15:
Այսօր լրանում է Պերմի «Կաղ ձի» գիշերային ակումբի ողբերգության 40-րդ օրը: Ուղղափառ ավանդույթով կեսօրին Պերմի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվելու՝ զոհերի հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք, որ սարսափելի հրդեհը գիշերային ակումբում բռնկվել էր դեկտեմբերի 5-ին, 23.30-ի սահմաններում: Միջադեպի պատճառը այսպես կոչված «սառը հրավառությունն» էր:




























