ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հանդես է եկել տարվա կեսին Ալմաթիում Կազմակերպության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպելու առաջարկով:

Առաջարկն արել է Ղազախստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ Վիեննա կատարած այցի ընթացքում:

Գագաթնաժողովի անցկացման գաղափարը ստացել է Ավստրիական Հանրապետության եվրոպական եւ միջազգային գործերի նախարար Միխայել Շպինդելեգգերի աջակցությունը: