Ռուսաստանի բնակիչները 10 տարում պետք է նվազեցնեն ալկոհոլի օգտագործումը ավելի քան երկու անգամ: Նման ծրագիր է մշակել երկրի կառավարությունը` համաձայն «ալկոհլային հայեցակարգի», որը հաստատել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Այսպիսով, Պուտինի առջեւ խնդիր է դրված արդեն 2020 թվականին 55 տոկոսով նվազեցնել մեկ շնչին ընկնող ալկոհոլի օգտագործումը: Այդ ծրագրի իրականցումը պետք է սկսվի առաջիկա 3 տարում: Ենթադրվում է, որ 2014 թվականին ռուսաստանցիները 15 տոկոսով ավելի քիչ ալկոհոլ կօգտագործեն:
Նման արդյունքների հասնելու համար մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք ի թիվս այլոց, քրեական պատասխանատվություն են ներառում՝ ալկոհոլի արտադրության եւ շրջանառության ոլորտում մի քանի անգամ խախտում թույլ տալու համար, ինչպես նաեւ՝ ալկոհոլային արտադրանքի գովազդի կտրուկ սահմանափակումներ: Հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:




























