Աջ ընդդիմության ներկայացուցիչ, միլիարդատեր Սեբաստիան Պինյերան հաղթում է Չիլիի նախագահական ընտրություններում: Այսպիսին են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքները:
Համաձայն երկրի ԿԸՀ տվյալների՝ նախնական տվյալներով Պինյերան հավաքել է ձայների 52 տոկոսը: Նրա մրցակիցը՝ կառավարող «Կուսակցությունների միավորում՝ ժողովրդավարության համար» կոալիցիայի ներկայացուցիչ, երկրի 67-ամյա նախկին նախագահ Էդուարդո Ֆրեյը ստացել է 48,1 տոկոս ընտրողների ձայները, հաղորդում Reuters-ը:
Սեբաստիան Պինյերայի ընտրությունը Չիլիի նախագահի պաշտոնում աջ ուժերի իսկական հաղթանակ է դառնալու մի երկրում, որտեղ իշխանությունը Պինոչետի բռնապետությունից (1973-1990) հետո արդեն երկու տասնամյակ պատկանում էր ձախկենտրոնամետներին։ Չիլիի գործող նախագահ Միշել Բաչելետն արդեն շնորհավորել է Պինյերային՝ հաղթանակի կապակցությամբ:
Ընտրությունները կայացել են հունվարի 17-ին: Քվեարկությանը մասնակցել են Չիլիի քվեարկելու իրավունք ունեցող գրեթե բոլոր բնակիչները՝ մոտ 8 միլիոն մարդ: Այդ իրավիճակն այնքան էլ զարմանալի չէ, քանի որ չներկայանալու համար տուգանք են գանձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին փուլում Պինյերան եւ Ֆրեյը ստացել էին 44 եւ 29,6 տոկոս համապատասխանաբար:




























