Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչը հավաքել է 35.38, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 25.01 տոկոս ձայներ։

Նրանց հաջորդում են՝ Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիբկոն՝ 13.05 տոկոս, «Փոփոխությունների ճակատ» նախաձեռնության ղեկավար Արսենի Յացենյուկը՝ 6.95 տոկոս, գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ 5.45 տոկոս, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն՝ 3.55 տոկոս, Ժողովրդական կուսակցության նախագահ Վլադիմիր Լիտվինը՝ 2.35 տոկոս, Օլեգ Տյագնիբոկը՝ 1.43 տոկոս, «Քաղաքացիական դիրքորոշում» կազմակերպության ղեկավար Անատոլի Գրիցենկոն՝ 1.2 տոկոս եւ պատգամավոր Իննա Բոգոսլովսկան՝ 0.41 տոկոս։

Ընտրողների 2.2 տոկոսը չի սատարել 18 թեկնածուներից եւ ոչ մեկին։

Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է փետրվարի 7-ին։