Թուրքական «Sun Express» ավիաընկերությանը պատկանող՝ Գերմանիայից Թուրքիա թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Սալոնիկում, երբ լուր է ստացել, թե ինքնաթիռի զուգարանում ռումբ է տեղադրված։
Դրանից հետո օդաչուն իր բջջայինի վրա «Այսօր դու կմեռնես» բառերով հաղորդագրություն է ստացել։
Ինչպես հայտնում է GreeceToday-ը, 69 ուղեւորներով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում։ Անվտանգության աշխատակիցները մանրազնին ստուգումներից հետո ռումբ չեն հայտնաբերել։ Դեպքի առնչությամբ նախաքննություն է սկսվել։




























