Թուրքիայի Օդեմիշի շրջանում 31-ամյա Ս.Յ.-ն սրճարանում վիճել է ընկերուհու՝ 32-ամյա Շերիֆե Ույսալի հետ եւ սպանել նրան՝ որսորդական հրազենից արձակած կրակոցով։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, դեպքի վայրում գտնվող ականատեսները պատմել են, որ սրճարան մտնելուց հետո զույգի միջեւ վիճաբանություն է սկսվել։ «Վիճաբանության ժամանակ տղան աղջկա կողմն է ուղղել իր հետ բերած որսորդական հրացանը, իսկ աղջիկն ասել է. «Քեզնից չեմ վախենում, կրակիր ինձ»։ Տղան մի քանի անհաջող  փորձերից հետո կարողացել է սեղմել հրազենի ձգանը՝  կրակելով աղջկա ուղղությամբ»,-պատմել են ականատեսները։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմը աղջկան արդեն մահացած է գտել։