Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունների զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է18-ի, հաղորդում է «Ռոսբալտը»: Ավելի վաղ հաղորդում էին 15 զոհերի մասին:
Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
BBC-ի հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել Village ռեստորանի մոտ, որը գտնվում է կառավարության աշխատակիցների շրջանում հայտնի Muna հյուրանոցի մոտակայքում: Ոստիկանության նախնական տվյալներով, ահաբեկչությունն իրագործել է ականապատ մեքենայի մեջ գտնվող մահապարտը: Բացի այդ ոստիկանությունում պարզաբանել են, որ դեպքի վայրում երկու պայթյուն է տեղի ունեցել:
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը սերտ կապված է «Ալ-Քաիդայի» հետ: Ավելի վաղ գրոհայինները հարձակվել էին Սոմալիի նախագահ Շեյխ Մահմուդի շքախմբի վրա:



























