Հնդկաստանում կարող են արգելել կրկեսում կենդանիներ օգտագործել: Կառավարության նման որոշման պատճառ են դարձել ակտվիստների բազմաթիվ բողոքներն այն մասին, որ կրկեսի աշխատակիցներն ու  վարժեցնողները դաժանորեն են վերաբերում կենդանիներին: Associated Press-ի տվյալներով, իրավապահները հավատացնում են՝ փղերին, ձիերին ու շներին պարզապես տանջում են, պահում փոքր տարածքներում: Բացի այդ, կենդանիներին վարժեցնողները  հաճախ վարժեցնում են ոչ սթափ վիճակում, ինչն ավելացնում է վերաբերմունքի դաժանությունը:

Հնդկաստանում կենդանիների պաշտպանության խորհուրդը(AWBI) առաջարկում է մինչեւ ինը ամսին տեւողությամբ հետաքննության ավարտը արգելել կրկեսային ելույթները: Կենդանիների պաշտպանները համագործակցում են իշխանությունների հետ եւ 16 ազգային կրկեսներում ստուգում են կենդանիների խնամքի պայմանները, հաղորդում է Russia Today-ը:

Շատ վայրի ու վտանգավոր գազաններ, օրինակ, արջեր, կապիկներ, վագրեր, հովազներ ու առյուծներ, արդեն արգելված են հնդկական կրկեսներում: AWBI-ի հաջորդ նպատակն է առհասարակ կենդանիների արգելումը:

Հնդկաստանի շրջակա միջավայրի եւ անտառների նախարարությունը հաղորդում է, որ կրկեսում կենդանիների արգելումը կարող է «երկար ժամանակ տեւել»: Պաշտոնյաները ճշտել են, որ սպասում են սկսված հետաքննության արդյունքներին: