Չինաստանի հարավում, Գուանսի Չժուան ինքնավար շրջանի քաղաքներից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել դպրոցի մոտ: Մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Սինհուա»-ն:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Չի նշվում, թե արդյոք տուժածների շարքում երեխաներ կան: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Պեկինի ժամանակով 08:00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 04:00-ին), Գույլին քաղաքի դպրոցներից մեկի դարպասների մոտ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան շենքերի եւ կայանված ավտոմեքենաների ապակիները: Որոշ տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող է լինել դպրոցի մոտ կայանված մոտոցիկլը, որն անհայտ պատճառներով հրդեհվել է, ապա՝ պայթել:




























