Ֆլորիդա նահանգում՝ Օռլանդո քաղաքից 80 կմ հեռավորության վրա գտնվող Նյու Սմիրնա ծովափնյա շրջանում շնաձկները հարձակվել են երկու հանգստացողների վրա: Ծովային գիշատիչները մարդկանց վրա հարձակվել են ոչ մեծ խորությունում, երբ վերջիններս նոր էին ջուրը մտել, եւ այն հազիվ ծնկներին էր հասել:
Տուժածները 20 եւ 40 տարեկան տղամարդիկ են: Նրանց հաջողվել է ազատվել գիշատիչներից, սակայն տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց` ոտքերի արյունահոսող վերքերով: CNN-ը նշում է, որ հարձակումները հաջորդել են իրար:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մաուի քաղաքի հիվանդանոցներից մեկում վախճանվել էր Գերմանիայից մի զբոսաշրջիկ կին, որի վրա շնաձուկ էր հարձակվել: Գիշատիչը կծել պոկել էր 20-ամյա Յանա Լատտերրոպի ձեռքը, երբ աղջիկն ընկերների հետ սերֆինգով էր զբաղվում:
Զբոսաշրջիկ կինը, որի ձեռքը կտրել էր շնաձուկը, մահացել է
Հավայան կղզիներում շնաձուկը կտրել է զբոսաշրջիկի ձեռքը
NEWSru.com-ը նշում է, որ Ֆլորիդա նահանգն ԱՄՆ-ում առաջին տեղում է` մարդկանց վրա շնաձկների հարձակման դեպքերի քանակով:




























