Բանգկոկի Սուվարնաբհումի միջազգային օդանավակայանում վնասված շասսի պատճառով Airbus 330-300 օդանավը դուրս է եկել թռիչքուղուց: Վնասվածքներ է ստացել 14 մարդ: Նրանց հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է «Pravda.Ru»-ն:

Օդանավը Բանգկոկ է ժամանել չինական Հուանչժոուից: Վայրէջքի ժամանակ առջեւի շասսին լիարժեք չի բացվել, ինչի արդյունքում օդանավը մասնակիորեն կորցրել է կառավարումն ու դուրս եկել թռիչքուղուց: Օդանավում եղել է 288 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ, հաղորդում է «Lenta.Ru»-ն: Միջադեպի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ոստիկանությունը փակել է թռիչքուղին՝ ուսումնասիրելու միջադեպի պատճառները:

Սուվարնաբհումին աշխարհի խոշորագույն օդանավակայաններից է: Տարեկան ուղեւորահոսքը գերազանցում է 53 մլն: