Ինդոնեզացի ռոք աստղերի որդին վթարի պատճառ է դարձել, որի հետեւանքով զոհվել են հինգ մարդ, վիրավորվել` ինը: 13-ամյա Ահմադ Աբդուլ Կոդիր Ջաելանին կարող են մեղադրանք ներկայացնել, որով նրան կսպառնա մինչեւ վեց տարվա ազատազրկում, հայտնում է Jakarta Globe-ը: Փաստը, որ մեղավորն անչափահաս է եւ չի ունեցել վարորդական իրավունք, միայն ծանրացնում է մեղքը: 

Ըստ ոստիկանության` Ահմադը եղել է Mitsubishi Lancer-ի ղեկին, որը նրա անփութության պատճառով հարվածել է պատնեշին եւ հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ էլ բախվել է երկու այլ մեքենաների: Վարորդը եւ դրա ուղեւորը վերքեր եւ վերջույթների կոտրվածքներ են ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մի քանի երգ ձայնագրած Ահմադը Ինդոնեզիայում հայտնի Dewa 19 ռոք խմբի անդամ Ահմադ Դանիի եւ երգչուհի, պրոդյուսեր եւ դերասանուհի Մայա Էստիանտիի կրտսեր որդին է:   Տղայի ծնողները ամուսնալուծվել էին մի քանի տարի առաջ: