ԼԳՏԲ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ, սեպտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Որպես բողոքի նշան, ակցիայի մասնակիցները համբուրվել են դեսպանատան շենիք մոտ, հաղորդում է flandersnews.be-ն:

Ինչպես հաղորդում է բելգիական աղբյուրը, բողոքի ակցիան ուղղված է ընդդեմ Վլադիմիր Պուտինի՝ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներին նկատմամբ քաղաքականության եւ համարվում է Ռուսաստանում գեյերի ու լեսբուհիների պաշտպանության հարցով համաշխարհային նախաձեռնության մի մասը: