Կանադայի Դոուսոն քաղաքի հյուրանոցներից մեկը դոնոր է փնտրում, որը կկարողանար հաստատությանը զոհաբերել իր ոտքի մատը: Բարի աշխատակիցների խոսքով՝ իրենք արդեն մի քանի առաջարկ են ստացել, հիմնականում վերջերս վթարի ենթարկված մարդկանցից:
Վերջույթների որոնման անհրաժեշտությունը բարում ծագել է այն բանից հետո, երբ հաճախորդներից մեկը, որը հայտնի է Նորօռլեանցի Ջոշ անունով, կուլ է տվել բարի հավաքածուում առկա մատը, հաղորդում է The Huffington Post-ը:
Մումիականացված վերջույթը ֆիրմային «Sourtoe» (կծու մատ) քոքթեյլի հիմնական մասն է, որը այցելուի ցանկությամբ դրվում էր ցանկացած խմիչքի մեջ՝ 10 դոլարի դիմաց:
Մատը կուլ տալու համար Ջոշը տուգանվել է 500 դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն:
Բարում պատմել են, որ Ջոշը առաջին մարդը չէ, ով կուլ է տվել խմիչքի բաղադրիչ մատը: 1973 թվականից ի վեր հաստատությունը մի քանի մատ է փոխել: Մատը պահում են աղի մեջ: Այն երբեք չի ախտահանվում, քանի որ համարվում է, որ ալկոհոլը ոչնչացնում է բակտերիաները:





























