Սեպտեմբերի 9-ին, Փարիզի արվարձաններից մեկի կրկեսից փախած փիղը սպանել է տեղի 84-ամյա բնակչի:

Փղի հերթական ներկայացումից հետո նրան ուղարկել են բացօթյա զբոսանքի: Ինչպես հաղորդում են ականատեսները, այնտեղ նա ձգվել է բրեզենտի կտորի հետեւից, գցել է այն էլեկտրական ցանկապատի վրա, այնուհետեւ անցել ցանկապատի վրայով՝ օգտագործելով էլեկտրականությունից պաշտպանվելու այդ «միջոցը»:  Կրկեսի շրջապատի մյուս ցանկապատները նա հաղթահարել է ֆիզիկական ուժի միջոցով, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Հայտնվելով ազատության մեջ՝ փիղը հարձակվել է տարեց տղամարդու վրա, ում հիվանդանոց են տեղափոխել, սակայն ավելի ուշ ստացած վնասվածքներից նա մահացել է: Հաջողվել է արդյոք բռնել փախստական փղին, չեն  հաղորդում: