Նյու-Մեքսիկոյում ձերբակալել են անձի՝ սահմանը անօրինական հատելու կասկածանքով: Ամերիկյան մաքսավորները նրան հայտնաբերել են տաքդեղով բեռնված մեքենայում պառկած, հաղորդում է Associated Press-ը:
Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, իշխանություններին պատմել է, որ թաքնվել է բեռնատարում, մինչ այն կանգնած է եղել Մեքսիկայում՝ ակնկալելով այդ կերպ հասնել Չիկագո: Բեռնատար բարձրանալու պայմանները չեն բացահայտվում: Մաքսավորները 35-ամյա տղամարդուն հայտնաբերել են ոչ սթափ վիճակում. Մեքենայում նրա կողքին տեկիլայով շիշ է եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրան հաջողվել է առնվազն հարյուր մետր հեռանալ մեքսիկական սահմանից: Նյու-Մեքսիկոյում, Կոլումբուսե քաղաքում, մաքսային անցակետում մեքենայի ստուգման ժամանակ նրան հայտնաբերել ու ձերբակալել են:
Վարորդին թույլատրել են շարունակել երթուղին, իսկ անտոմս ուղեւորը հայրենիք է վերադարձվել: Հայտնի չէ, արդյոք նրանք մինչ այդ ծանոթ եղել են, թե՝ ոչ:




























