Թոքերի աշխտորոշման նոր մեթոդը, որը թույլ է տալիս մարդու շնչառությամբ ախտորոշել հիվանդությունը, մշակել  են Լատվիայի համալսարանի գիտնականները: Իրենց հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են սեպտեմբերի 9-ին Բարսելոնայում Եվրոպայի ռեսպիրատոր հասարակության (ERS) ամենամյա կոնգրեսի ժամանակ:

Կախված այն հանգամանքից, թե որքան վաղ է հայտնաբերվել քաղցկեղը, ավելանում են դրա բուժման հավանականությունը. ERS տվյալներով, թոքերի քաղցկեղի դեպքում ապրելու դեպքերն ավելի քիչ են, քան այդ հիվանդության մյուս ձեւերում: Փորձերը, որոնց օգնությամբ ախտորոշվում է թոքերի քաղցկեղի, իրենց մեջ մի քանի փուլ են ներառում՝ արյան ու մեզի անալիզ, համակարգչային տոմոգրաֆիա ու թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն:

Լատվիացի գիտնականները առաջարկում են ավելի էժան ու անվտանգ միջոց, որն իրենց ներկայացնում է մարդու կողմից արտաշնչած օդի անալիզ՝ «էլեկտրական քթի» օգնությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նման տեխնոլոգիան փորձարկելու համար հետազոտողները 475 հոգու հրավիրել են մասնակցել փորձին: Նրանցից 252-ը թոքերի քաղցկեղով հիվանդ են եղել, 223-ը եղել են առողջ կամ թոքերի այլ հիվանդություններ են ունեցել: Հրավիրվածների մոտ 56 տոկոսը ծխել են, իսկ մյուսները չեն ունեցել այդ վատ սովորույթը: Փորձի արդյունքում «էլեկտրական քիթը» ճշտությամբ որոշել ե 114 ծխողների ու 128 չծխողների թոքերի քաղցկեղը, սխալվելով միայն 10 անգամ: