ԱՄՆ Այովա նահանգի իշխանությունները պաշտոնապես կույրերին թույլ են տվել հրազեն ձեռք բերել:

Այդ որոշումը կայացվել է օրենքի հիման վրա, որն արգելում է սահմանափակել նահանգի բնակիչների իրավունքները՝ նրանց առողջական խնդիրներից ելնելով: Ներկայումս նահանգի տեսողության հետ խնդիրներ ունեցող բնակիչները այլոց հետ հավասար կարող են հրազեն ձեռք բերելու լիցենզիա ստանալ, գնել խանութներից, ինչպես նաեւ կրել հասարակական վայրերում, հաղորդում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով The Huffington Post-ը:

Վերլուծաբանները նշում են, որ հասարակությունը միանշանակ չի արձագանքելն իրավապաշտպանների այս հաղթանակին: