Սիրիայի հարցում ԱՄՆ միակողմանի գործողությունները պաշտպանող հայտարարությունը ստորագրած երկրների թիվը ավելացել է հասնելով 25-ի, ստորագրել են 14 նոր երկրներ, հաղորդել է Սպիտակ Տունը:

Հայտարարությանը միացել են Ալբանիան, Խորվաթիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Հոնդուրասը, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Քաթարը եւ ԱՄԷ-ն: Փաստաթուղթը ստորագրել են նաեւ Կոսովոյի իշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ շաբաթ հայտարարությունը ստորագրել էին G20-ի 11 երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան:

G20 անդամ 11 երկրներ կողմ են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակմանը

Հաջորդ օրը հայտարարությանն է միացել նաեւ Գերմանիան:

Գերմանիան միացել է Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշմանն աջակցող հայտարարությանը