Սաուդյան Արաբիայից մի գործարար այծը վաճառել է 3,5 միլիոն դոլարով: Ըստ մասնագետների` վաճառված կենդանին ունեցել է բացառիկ հատկանիշներ եւ հազվագյուտ տեսակի է պատկանել: Սակայն փորձագետները նշել են, որ 3,5 միլիոն դոլար գինը չափազանց բարձր է, հաղորդում է  «Ալ Արաբիան»:

Khaleej Times-ը գրում է, որ գործարքը կնքվել է Էլ Ռիյադում` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Այծը գնելու մասին լուրը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Տեղի օգտվողներին վրդովեցրել է գործարքի գումարը, հայտնում է lenta.ru-ն: