Ալյասկայի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետը՝ Սթեբս անունով կատուն, դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր իր դեմ կատարված մահափորձից հետո:
Կատվի տիրուհի Լորի Սթեքը պատմել է, որ սեպտեմբերի 9-ին կատվին անասնաբուժական կլինիկայից տուն է տարել: Կատվի ինքնազգացողությունը լավ է, թեեւ նախկինի պես ցավազրկողներ է ստանում:
Թեեւ Սթեբսի նստավայրը Nagley`s General Store խանութում է, որտեղ աշխատում է տիրուհին, նա մի քանի օր կապրի կցակառույցում: Այնտեղ, ըստ Լորի Սթեքի, նա իրեն հանգիստ կզգա եւ ավելի արագ կապաքինվի, հայտնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, Ալյասկա նահանգի Տալկիտնայի պատվավոր քաղաքապետ Սթեբս կատվի վրա անցած հանգստյան օրերին դաժան հարձակում էր կատարվել: Նրա վրա հարձակված շան կծածներից կատուն լուրջ վերքեր էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ալյասկայում հարձակում է կատարվել քաղաքապետի ՝ Սթեբս կատվի վրա
Սթեբս կատուն Տալկիտնայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 1997թ.-ից: Նա ընտրվել էր ձայների բացարձակ մեծամասնությամբ:




























