Դելիում մեղավոր են ճանաչել ուսանողուհի Ջոթի Սինգհի խմբակային բռնաբարության մեղավորներին, ինչի արդյունքում 23-ամյա աղջիկը մահացել էր:
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մեղադրականի բոլոր կետերով, ներառյալ սպանությունն ու բռնաբարությունը: Տղամարդկանց դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 11-ին: Նրանց սպասվող առավելագույն պատիժը կախաղանն է, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Բռնաբարությանը մասնակցել է վեց մարդ: Եվս մեկ մասնակից օգոստոսին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, քանի որ հանցանքը գործելու ժամանակ անչափահաս էր եղել:
Հնդկաստանում խմբակային բռնաբարության մեջ ներգրավված անչափահասին դատապարտել են երեք տարվա ազատազրկման
Մեկ այլ մասնակից մարտին բանտում կախվել էր:
Աղմկահարույց հանցագործությունը կատարվել էր 2012թ. դեկտեմբերին: Վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից: Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում ու գրավել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը:





























