Շոտլանդական Թեյ գետից դաշնամուր է ջրի երես դուրս եկել: Գործիքը գետում ոստիկաններն են հայտնաբերել, սակայն չի նշվում, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Ոստիկանները նշել են, որ ցանկացած մեկը, ով տեղյակ է, թե ինչի արդյունքում է դաշնամուրը «լողում» գետում, հրավիրվում է ցուցմունքներ տալու: Շրջանի իշխանությունները տեղեկացվել են պատահարի մասին: Նրանք հավաստիացրել են, որ գործիքն առաջիկայում կհանվի ջրից:

Ինչպես «Lenta.Ru»-ն է հիշեցնում, 2011-ին Մայամիի Բիսքեյն ծովածոցում սեւ ռոյալ էին հայտնաբերել: Հետագայում պարզ էր դարձել, որ գործիքն այնտեղ էին դրել կինոպրոդյուսեր-ամուսիններ Բիլլի եւ Անաիս Յիգերները: Նրանք հայտարարել էին, որ դա յուրօրինակ քաղաքական հայտարարություն է: