Գիտնականների նոր հետազոտությունն ապացուցում է, որ մարդիկ կարող են հոտով որոշել հավանական կողակցի հետ համատեղելիությունը: Պրոֆեսոր Դանիել Դեւիսը իր նոր «Գեների համատեղելիություն» գրքում բացատրում է, որ կան մարդկային գեներ, որոնք կարող են նպաստել հավանական կողակցի վրա գրավիչ տպավորություն թողնելուն: Մանչեսթերի համալսարանի պրոֆեսորը համարում է, որ մարդիկ հոտով կարող են որոշել օպտիմալ գենետիկ կոդ ունեցող կողակցին:

Գաղափարը հիմնված է, այսպես կոչված, «հոտած շապիկ» փորձի արդյունքների վրա, որի ընթացքում շվեյցարացի գիտնականները՝ Կլասուս Վեդեկինդոմի գլխավորությամբ, հետազոտել են մի խումբ ուսանողների ԴՆԹ-ն, որպեսզի պարզեն նրանց գեների համատեղելիությունը:

Հետազոտողները արական սեռի ուսանողներին խնդրել են երկու գիշեր նույն շապիկը կրել՝ խուսափելով իրենց բնական հոտը չեզոքացնող նյութերից: Երկու օրերի ընթացքում շապիկները տեղադրվել են արկղերի մեջ, այնուհետ խնդրել են աղջիկ ուսանողներին հոտ քաշել ու ըստ այդմ որոշել գրավչությունը, հաղորդում է FederalPost-ը:

Արդյունքները ցույց են տվել, որ կանայք հավանել են այն տղամարդու հոտը, ովքեր գենային համատեղելիությամբ առավել համապատասխան են իրենց: Սա ենթադրում է, որ մարդիկ կարող են ենթագիտակցորեն ընտրել իրենց կողակցին, ում հետ հետագայում կցանկանան երեխաներ ունենալ: