Կանադայում տղամարդը հեշտությամբ ազատվել է արջից՝ նրան վախեցնելով բջջային հեռախոսի լույսով:
Մանիտոբա նահանգի Չերչիլ ծովափնյա քաղաքի բնակիչը, որի անունը չի նշվում, տուն գնալիս է եղել, երբ մեջքի կողմից նրա վրա է հարձակվել արջը: Այն պահին, երբ արջը հարձակվել է նրա վրա, տղամարդը հանել է հեռախոսն ու միացրել Էկրանը: Սարքի լույսը վախեցրել է կենդանուն եւ տղամարդուն փախչելու հնարավորություն տվել:
Իշխանությունները հաստատել են բեւեռային արջի հարձակման մասին տեղեկությունները եւ հայտարարել, որ ագրեսիվ կենդանուն հենց նույն օրը բռնել են: Այս պահի դրությամբ կենդանուն մեկուսացրել են մարդկանցից, հաղարդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ն:
Կանադացին միակ մարդը չէ, որին փրկել է բջջայինը: 2011-ին դպրոցական Վալտեր Էյքրեմը կարողացել էր վախեցնել գայլերին, որոնց հանդիպել էր տուն գնալու ճանապարհին՝ միացնելով բջջայինի մեջ եղած հեւի-մեթալ երաժշտություն: Միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայում՝ Օսլոյից դեպի հարավ:




























