Պապուա-Նոր Գվինեայի ջուգլիներում զբոսաշրջիկների վրա հարձակում են գործել. մի ավստրալացի զբոսաշրջիկի ոտքից նիզակահարել են, մյուսի ձեռքին կտրվածք են արել: Վիրավորվել են նաեւ տեղացի երկու բեռնակիրներ:

Մորոբե նահանգի անմարդաբնակ լեռնային շրջանում հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 10-ի ցերեկը: Խմբի կազմում ավստրալիայի 8 քաղաքացիներ էին, մեկ նոր զելանդացի եւ 6 տեղացի բեռնակիրներ: Բեռնակիրներից 3-ը ձեռքերի եւ աչքերի վնասվածքներ են ստացել, մեկը՝ երկու ոտքերի: Տեղական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ գողացել են բոլոր զբոսաշրջիկների անձնագրերը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Australian-ը:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: