Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 73-ամյա մարդասպանին: Այս մասին սեպտեմբերի 12-ին Տոկիոյի մամուլի ասուլիսում հայտնել է արդարադատության նախարար Սադակաձու Տանիգակին:
2004թ. դատապարտված մարդասպանը կողոպուտի նպատակով սպանել էր Յոկոհամայի ռեստորանատիրոջը, ինչպես նաեւ վիրավորել մետրոյի աշխատակցին:
Վարչապետ Սինձո Աբեի գլխավորած կառավարության իշխանության գալուց հետո սա մահապատժի իրագործման երրորդ դեպքն է: Նախորդ մահապատիժը տեղի էր ունեցել ապրիլին: Դեկտեմբերից սկսած, երբ ձեւավորվել էր Աբեի կառավարությունը, մահապատժի է ենթարկվել վեց մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայումս Ճապոնիայում մահապատժի ենթակա է 132 բանտարկյալ: Որպես կանոն` մահապատիժնեն իրականացվում են ոչ միանգամից, այլ դատավճռից մի քանի տարի անց: Դատապարտյալը մահապատժին կարող է սպասել տաիներով, սակայն այդ մասին կարող է իմանալ միայն մահապատժի իրագործման օրը` առավոտյան: Ճապոնիայում մահապատիժն իրագործվում է կախաղանի միջոցով: Ըստ հարցումների` երկրի բնակչության մեծ մասը` 85% -ը, կողմ է մահապատժին:





























