Հայտնի հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն Թուրքիայում նկարահանումների ժամանակ Twitter-ում Ստամբուլի երթեւեկության մասին գրություն է թողել, որը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում եւ մամուլում։
Մի ֆիլմի նկարահանումների համար Թուրքիայում գտնվող Ռասել Քրոուն Twitter-ի իր էջում տեղադրել է խխունջի մի նկար, որի վերեւում թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այս խխունջն ավելի արագ է շարժվում, քան Ստամբուլի երթեւեկությունը... ավելի արագ»։
Այս մեկնաբանությունը խիստ քննադատաբար են ընդունել մեծ թվով լրագրողներ եւ սոցցանցի օգտատերեր։
Նշենք, որ ըստ միջազգային ուսումնասիրությունների, աշխարհում ճանապարհային ամենամեծ խցանումները Մոսկվայում, որին հետեւում է Ստամբուլը։






























