ԱՄՆ Վիսկոնսին նահանգում բարձր արագությամբ ընթացող մեքենան վթարի է ենթարկվել, որը տեսագրել են մեքենային հետապնդող  պարեկային մի քանի մեքենաների տեսախկցիկները:

Ոստիկանները փորձել են կանգնեցնել 160կմ/ժ արագությամբ ընթացող կասկածելի մեքենային, բայց հետապնդման ընթացքում մեքենան հարվածել է բետոնե պատնեշին, քանդել այն ու հետ շպրտվել՝ վնասելով հետեւից ընթացող մեքենան եւ դրա վարորդին։

News4 San Antonio-ն տեղեկացնում է, որ երկու վարորդներն էլ վիրավոր են,  բայց կապաքինվեն:

Ոստիկանները ենթադրում են, որ մեքենայի վարորդը հարբած է եղել, ավելին՝ խմել է ղեկին նստած ժամանակ, և եթե հաստատվի, որ նա ալկոհոլ է օգտագործել,  դա կլինի նրա կատարած երրորդ հանցագործությունը: