Մեծ Մանչեսթրում է բնակվում աշխարհի ամենահաջողակ կատուներից մեկը:

Ինչպես հաղորդում է goodnewsanimal.ru-ն, նոյեմբերի 20-ին Մեծ Մանչեսթեր կոմսութան Սքոթպորտ քաղաքում աեւտասովոր դեպք է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում գտնվող հսկայական 27-մետրանոց վիադուկի նեղ ծայրին է հայտնվել սեւ-սպիտակ կատու:

Կենդանին առնվազն մեկ օր մնացել է այդ վայրում եւ ակնհայտորեն չի կարողացել ինքնուրույն ցած իջնել: Սակայն երբ ականատեսները հրշեջներ են կանչել, կատուն էլ ավելի է հեռացել եւ ոչ մի կերպ չի «համաձայնել» ցած իջնել: Նրանք հատուկ թակարդ են պատրաստել նրա համար, ու արդեն հաջորդ օրը կարողացել են փրկել կենդանուն:

Երբ կենդանու նկարները տարածվել են համացանցում, նրա տերը ճանաչել է երեք օր առաջ անհետացած իր կենդանուն: