Ավստրալիայում նոր ռեկորդ է սահմանվել: Ավստրալական ընտանիքը դեկորատիվ լամպերի քանակով նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Սպասվող ձմեռային տոների նախաշեմին նրանք իրենց տունը զարդարել են կես միլիոն լամպերով, հաղորդում է Associated Press-ը:

Լամպերը միացնելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը: Նա հաստատել է, որ ռեկորդը պաշտոնապես ձեւակերպվել է, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Լամպերի էներգիայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնելու տեղական էներգետիկ ընկերություններից մեկը: