Հոլանդացի ընտանիքն իր ֆոտոխցիկը կորցրել էր Նորվեգիայում արձակուրդի ժամանակ: Այն, սակայն հայտնաբերվել է 10 տարի անց, իսկ գտել է այն զբոսաշրջիկը գետի հատակից, հաղորդում է United Press International-ը:

Գերմանացի զբոսաշրջիկը հանել է հիշողության քարտը, որը դեռ չէր հասցրել փչանալ: Լուսանկարներից մեկում հոլանդական համարանիշներով մեքենա էր պատկերված: Տղամարդը դիմել է ոստիկանություն՝ մեքենան գտնելու խնդրանքով եւ վերադարձրել ֆոտոխցիկը:

Հոլանդացի ընտանիքը երջանիկ է եղել՝ խցիկն ու լուսանկարները ստանալու համար: