Ֆրանսիայում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է Ցին դարաշրջանի կայսերական կնիքը՝ կես միլիոն եվրոյի դիմաց: Գնորդը ասիացի կոլեկցիոներ է, ով ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Կնիքը պատկանել է Ցյանլուն կայսրին, ով իշխել է 1736- 1795թթ:
Հատկանշական է, որ արտեֆակտը երկար ժամանակ գտնվել է Սեն Բրիե փոքրիկ քաղաքում՝ մասնավոր հավաքածուներից մեկում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























