Համաշխարհային ռեկորդները նաեւ ուսուցիչների համար են: Մեծ Բրիտանիայից 28-ամյա ուսուցիչներ Ռիչարդ Սիրսն ու Նիք Հոֆն աշխարհում նոր ռեկորդ են սահմանել՝ կատարելով աշխարհում ամենաերկար ճանապարհորդությունը երեք անիվներով մոտոռոլերով, որը հայտնի է նաեւ տուկ-տուկ անվամբ: Խիզախները համեստ տրանսպորտային միջոցով անցել են Ասիան, Աֆրիկան ու Հարավային Ամերիկան՝ ընդհանուր առմամբ 37.5 հազար կմ, հաղորում է Sky News-ը:
Բրիտանացի ուսուցիչները խոստովանել են, որ իրենց ճանապարհորդությունն իր մեջ կոչ է ներառում: Նրանք այդ կերպ փորձել են զարգացող երկրներում մարդկանց ուշադրությունը հրավիրել կրթական ծրագրերի վրա: «Համաշխարհային առաջնորդներն իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը 2015թ.-ին ապահովել համընդհանուր նախնական կրթություն: Չնայած այս խոստումին՝ աշխարհում ավելի քան 57 միլիոն երեխաներ առաջվա պես այդ հնարավորությունը չունեն»,- հայտարարել է Ռիչարդ Սիրսը, հաղորդում է Lenta.ru-ն:
Բրիտանացիներն իրենց ճանապարհորդությունը սկսել են Լոնդոնում 2012թ.-ի օգոստոսի 13-ին ու հույս ունեն ավարտել տարվա վերջին Ռիո-դե-Ժանեյրոում, որտեղ եւ հայտ կներկայացնեն ռեկորդը ճանաչել Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեի կողմից: Տուկ-տուկի արագությունը կազմում է 54 կմ/ժ-ից քիչ ավել, որով նրանք 37 երկիր են անցել:





























