Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները նոյեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արման Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) եւ 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք) մեղադրանքներով:





























