Բոսնիա եւ Հերցեգովինայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը` Աթենք) այսօր՝ դեկտեմբերի 2-ին, իր հավատարմագիրն է հանձնել Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկո Կոմշիչին:
Ժելկո Կոմշիչի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների նախանշման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման կարեւորությունը: Առաջնահերթ է համարվել բարձր մակարդակի երկկողմ շփումների ակտիվացումը, ինչպես նաեւ ապակենտրոնացված համագործակցության եւ միջխորհրդարանական կապերի խթանումը:
ՀՀ դեսպանը Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, ինչին ի պատասխան Ժելկո Կոմշիչը խնդրել իր բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի իր գործընկերոջը եւ հայ ժողովրդին:





























