Ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ այրվում է Տավրոսի 21-րդ փողոցի թիվ 36 տան բակի ավտոտնակում կայանված ավտոմեքենան:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.00-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սվետլանա Ք.-ն ավտոտնակի լույսը վառ թողնելով` փակել է դուռը, իսկ ժամը 21.25-ի սահմաններում, նկատել է, որ այրվում է այնտեղ կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան:

Հանգամանքները եւ պատճառված վնասի չափը պարզվում են:

ՀՀ ԱԻՆ Վանաձորի ՀՓՋ կողմից կատարվում է հետաքննություն: