Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, հաղորդում է ստացվել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/1 շենքում գտնվող մի նկուղում պայթուցիկ նյութ է հայտնաբերել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է արկի պայթուցիչ, 93 կապսուլ դետոնատոր, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, 3 դատարկ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 5 գնդակ եւ 59 պատիճ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: