Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին,  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/  2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի, 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: