Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 15.03-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի Ֆ.Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքին հարակից սարալանջից քարաբեկոր է ընկել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի բակում` անասնագոմի տանիքին, մոտակա սարալանջից մոտ 1 խմ, 500 կգ-ոց քարաբեկոր է ընկել եւ վնասել ծածկը: Սարալանջի հետախուզությունից պարզվել է, որ առկա է մի քանի, չափերով ավելի փոքր, քարաբեկորների անկման վտանգ: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: